211652_close_icon
views-count1261 դիտում article-date 10:39 04-02-2025

Ավտովթար՝ Երևանում. Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաներում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատված բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Օրբելի Համբարձումայանի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Ռոման Զախարյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկրարարան ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու դադարեցրել գազի արտահոսքը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գյուլամիրյանը, էդգար Ադամյանն ու Արամ Գասպարյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր