1375 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին ծնվել է 33 648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023 թ-ի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն ամփոփել է 2024 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծնվել է 17 614 տղա (2023-ին 19 220–ն են եղել) և 16 034 աղջիկ (2023թ-ին` 17 370)։ Մեռելածինները եղել են 444-ը, ինչը 21-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից։
ՀՀ-ում 2024 թ. 8 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում
Վիճակագրության համաձայն` 2023-ի համեմատ նախորդ տարի 1263-ով ավելի շատ մարդ է մահացել` 25 576։ Նրանցից 13 187-ն արական սեռի են (2023 թվականին` 12 572), 12 389 անձ` իգական (2023 թվականին`11 741)։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2023-ին։ Ամուսնությունների թիվը 2024 թ-ին պակասել է 1006-ով` կազմելով 15 324։
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այս պարագայում թիվն ավելացել է 164-ով` կազմելով 4689։
Այս տարվա առաջին 5 ամսում ՀՀ-ում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը և Արմավիրը։ Առաջատարները նույնն են նաև ամուսնությունների պարագայում։

Նմանատիպ նյութեր
11710 դիտում
10:21 19-05-2018
Հայաստանում շատացել են ամուսնություններն ու ամուսնալուծությունները. «Ժողովուրդ»
4441 դիտում
14:15 23-01-2017
Չինաստանում ծնելիության ռեկորդային մակարդակ է գրանցվել
Այս բաժնից
856 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
652 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1213 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը