Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակելի շենքի առաջին հարկից փրկարարներն ու ոստիկանները տարհանել են 10 քաղաքացու. շտապօգնության բժիշկներն էլ օգնություն են ցացաբերել 2 հոգու․ տան ողջ գույքը վերածվել մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ և 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգու, իսկ հրշեջ-փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանը, Հրանուշ Խաչատրյանը՝ վաշտի հրամանատարի տեղակալ Էդգար Սարիբեկյանի հետ տարհանել են մոտ 10 քաղաքացու, իսկ հրշեջներն էլ այնուհետև նախ կանխել են առաջին հարկի բնակարանում առաջացած կրակը, ապա մարել այն։
Բնակարանի ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանատիրոջ և բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։