2734 դիտում
09:30 08-02-2025
Մարտունի քաղաքում վրաերթի ենթարկված 14-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 6-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Հակոբ Հ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հունվարի 29-ին վրաերթ էր ենթարկվել Մարտունի քաղաքում։
Այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում Երևանի բնակիչ Ֆրունզե Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել երեխային, ով տեղափոխվել էր «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան տեղափոխել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15986 դիտում
12:13 06-02-2025
Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ