211652_close_icon
views-count14288 դիտում article-date 20:48 10-02-2025

Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 49-ամյա Համազասպուհի Գ․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Համազասպուհի Գ․-ն հայտնել է, որ փետրվարի 6-ի ժամը 18։30-ից մինչև փետրվարի 7-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Կոմիտասի պողոտայի 36Բ շենքի բակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Համազասպուհի Գ․-ն ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր