21246 դիտում
12:54 15-10-2017
Երևանում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանի մասնակցությամբ. փաստաբանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում «քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 39-ամյա Կարապետ Գալստյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում Եղիազարյան փողոցի թիվ 50 շենքի մոտ Կ. Գալստյանի հետ վիճաբանության մեջ է մտել նույն փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Հովհաննիսյանը, ով հարվածել է Կ. Գալստյանի դեմքին:
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ.Գալստյանը ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան է, ով հրաժարվել է կատարվածի մասին Ոստիկանությունում հաղորդում տալուց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: