211652_close_icon
views-count4051 դիտում article-date 21:40 10-02-2025

Քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ Մարաշի համայնքային ոստիկանների և Երևանի գնդի պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված տղամարդկանց մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանւոթյան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ համատեղ Արմենակյան փողոցի 127 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և համայնքային ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 66-ամյա Գևորգ Մ․-ին իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ և 60-ամյա Արտակ Մ․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Գևորգ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10.66 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և 19.64 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն գույնի «Հերոյին» տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հայտնել է, որ նշված թմրամիջոցը ձեռք է բերել Արտակ Մ․-ից, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2.62 գրամ ընդհանուր քաշով «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և 7.69 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր