211652_close_icon
views-count913 դիտում article-date 14:35 12-02-2025

Քաղաքացիների կողմից մեզ ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ դատախազներին ուղղված իմ պահանջները, առաջնահերթությունները. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված վարույթներին:

Սևակ Պողոսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության դատախազների հսկողության ներքո գտնված քրեական վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 672 վարույթ՝ 731 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 566 վարույթ՝ 635 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարանում ավարտվել է 617 անձի վերաբերյալ 585 գործ  (2023 թվականին` 382 գործ՝ 402 անձի վերաբերյալ):

Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: «Քաղաքացիների կողմից մեզ  ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ ձեզ ուղղված իմ պահանջները, առաջնահերթությունները: Դատախազության կադրային քաղաքականությունն էլ իրականացվում  է յուրաքանչյուր դատախազի աշխատանքի որակի գնահատման հիման վրա: Ի՞նչ եմ ակնկալում յուրաքանչյուր դատախազից՝ անտարբեր չլինել ձեր աշխատանքի նկատմամբ, լինել պատասխանատու. յուրաքանչյուր վարույթ մարդու ճակատագիր է»,- նշել է Աննա Վարդապետյանն ու մի շարք ուղղություններով տվել հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Նմանատիպ նյութեր