211652_close_icon
views-count2215 դիտում article-date 22:22 13-02-2025

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուջան գյուղի տարածքում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վիրավորին Աշտարակի հիվանդանոցից տեղափոխել են Երևան․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Գևորգյանը և Տարոն Հակոբյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչև պարեկների ժամանումը դեպքի վայրում ստեղծվել է արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ հետո է երթևեկությունը կարգավորվել։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր