211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արագածոտնի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count12136 դիտում article-date 17:47 19-03-2025
Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Արթուր Ալեքսանյանն ու Վարդան Դավթյանը: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր