211652_close_icon
views-count1102 դիտում article-date 23:09 17-02-2025

Իրանի փոխնախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆիի հետ։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթագազային ոլորտը, էներգետիկան և հումանիտար հարցերը:

 «Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների կարգավորման, Իրանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի համատեղ նախագծերի իրականացման ընթացքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր