211652_close_icon
views-count1003 դիտում article-date 19:44 21-02-2025

Թուրքիան և Կատարը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացել է «Թուրքիա-Կատար խառը տնտեսական հանձնաժողովի» հերթական նիստը։

Այն գլխավորել են Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն ու իր կատարցի գործընկեր Ալի բին Ահմեդ ալ-Քուվարին։

Շիմշեքն ընդգծել է, որ երկու երկրները միտված են էլ ավելի խորացնել առկա տնտեսական հարաբերություններն ու մտադիր են ընդլայնել ռազմավարակն ոլորտների համագործակցությունը։

Օրակարգում են եղել նաև փոխադարձ ներդրումների մեծացման և կանաչ արտադրանքի խթանման համար տրամադրվող ֆինանսական միջոցներին վերաբերող հարցեր։

Կողմերը համաձայնության են եկել խորացնել իրենց երկրների կենտրոնական բանկերի միջև առկա համագործակցությունն ու ուսումնասիրել առևտրային հնարավորությունները։

Թուրք պաշտոնյան ընդգծել է նաև իրենց կապալառուների դերը տարածաշրջանում ու հայտնել, որ երրորդ երկրերում նրանք հաջողություններ կարող են ունենալ։ Այս համատեքստում նա նաև հրավիրել է կատարցի գործարարներին ներդրումներ իրականացնել Թուրքիայի տարբեր ոլորտներում։

Երկու երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել ապագայում աշխատել էլ ավելի շատ համագործակցություն ձևավորելու և ընդհանուր շահի համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր