211652_close_icon
views-count1396 դիտում article-date 20:08 21-02-2025

ԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով

Ամիօ բանկը հրաշալի առաջարկ ունի արտարժույթով խնայողությունների սիրահարների համար։
Բանկի «Շահավետ»  ավանդատեսակի շրջանակում ԱՄՆ դոլարով առցանց ավանդն արդեն հնարավոր է ձևակերպել մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ: 

Ավանդի պայմաններ՝
●    ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 100 ԱՄՆ դոլար, ամենաբարձր` 5% տոկոսադրույքը գործում է 551-ից 1095 օր ժամկետով ավանդների դեպքում,
●    հնարավոր է  ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությունը։

Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում:

Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝
●    անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր),
●    արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%։
Ավանդների մանրամասներին ծանոթացե՛ք հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


 

Նմանատիպ նյութեր