Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր լինելու համար․ Միքայել Նահապետյան
Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորներին առանց հայհոյանքի քննադատելու համար ու միակ բանը որ պահանջում է քննչական կոմիտեն` արգելել Էդգար Ղազարյանին քննադատական հանրային խոսք հնչեցնել։
Զգում եք չէ՞ ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։
Առաջներում քաղբանտարկյալներին գոնե ձևական մի բան կարում էին` բռնություն, զենք պահել, իշխանության տապալման փորձ-բան... հիմա մեղադրանքը ուղիղ տեքստով ընդդիմադիր լինելն է։
Ես չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում, իսկ ես նախորդ երկու իշխանությունների ժամանակ էղած քաղբանտարկյալներին անուն-ազգանունով հիշող մարդ եմ»։