Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Հռոմի պապի ինքնազգացողությունը երեկ վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր արյան փոխներարկում»,- նշվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Հռոմի պապն օրն անցկացրել է բազկաթոռին, թեև նախորդ օրվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ է եղել։