211652_close_icon
views-count736 դիտում article-date 16:50 25-02-2025

Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան

Միակ որոշումը, որ դատարանը կարող է կայացնել, արձանագրելն է, որ ի սկզբանե չի եղել մեղադրանք: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է ինչ-որ մեղադրանք, Հայաստանի Հանրապետությունում երբևէ գոյություն չունեցած հոդվածով, այ սա է ֆունդամենտալ խնդիրը: Հիմա դատարանն ի՞նչ գործողություն պետք է անի, եթե բերել են մեղադրանք, որի մեջ մարդուն մեղադրել են 548-րդ հոդվածով ինչ-որ արարք կատարելու համար, այն դեպքում, երբ  նման հոդված գոյություն չունի: Դատարանը չի կարող ասել դե լավ ընդունել եք, ուրեմն բերեք քննենք, ապացույցները հետազոտենք, գործընթաց անենք, վերջում կհասկանանք, որոշում կկայացնենք», -ասաց փաստաբանը:

Արձագանքելով՝ դատավորը ասաց, թե ըստ Օրբելյանի, ինչ պետք է անի դատարանը, եթե ստանում է 000 թվագրմամբ մեղադրանքով գործը։ «Դատարանը պետք է այդ գործը չքննի, ոչ մի բան չանի, արձանագրի, որ այս մեղադրանքը գոյություն չունի, ավարտի: Այսինքն ի՞նչ՝ դատարանը պետք է ապացույցի, հետազոտի, որպեսզի պարզի, որ Ռոբերտ Քոչարյանը չի արել մի բան, որը նախատեսված չի Հայաստանի Հանրապետության իրավական օրենսգրքո՞վ: Սույն դեպքում դատարանը իր կաբինետում ուղղակիորեն պետք է արձանագրի, որ այս գործը չի կարող շարունակել, դրան է ուղղված մեր առարկությունները»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նմանատիպ նյութեր