4176 դիտում
13:59 29-05-2020
Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան. News.am
Վարչական դատարանը համավարակով պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը բավարարել է․ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին,[url=https://news.am/arm/news/581686.html?fbclid=IwAR1ZU4ig4RC5gvKWmIpeSfVjgpCjzaolw978JU7sCmKnFWfpQFSHm-bgVZw] NEWS.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Համավարակով պայմանավորված՝ անմարդկային վերաբերմունքը բացառելու պահանջով 2 հայցադիմում էինք ներկայացրել դատարան։ Երբ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» բկ-ից տեղափոխում էին ՔԿՀ, այն ժամանակ ենք դիմել դատարան: Վարչական դատարանն այս պահին վարույթ է ընդունել մեր պահանջը։ Քանի որ երկրորդ նախագահը հիմա գտնվում է «Իզմիրլյան» բկ-ում, խնդրել ենք դատարանին հայցի ապահովում կիրառել, մինչեւ համավարակի ավարտը բժշկական կենտրոնից չտեղափոխել քրեակատարողական հիմնարկ, դատանը բավարարել է եւ վարույթ ընդունել»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ դատական նիստը դռնփակ է ընթացել, քանի որ այն բժշկական տեղեկություններ պարունակող գործընթաց է եղել։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման մասին ՔԿՀ-ն ծանուցվել է։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան