211652_close_icon
views-count601 դիտում article-date 17:42 25-02-2025

Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք. ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ. Սարգիս Խանդանյան

Անհնար է փոխել երկրի աշխարհագրությունը. իհարկե, չենք կարող այս տարածաշրջանի քաղաքական քարտեզից կտրված լինել, հետևաբար շատ կարևոր է ունենալ տարածաշրջանային կայունություն: Անկախ նրանից՝ կլինե՞նք ԵՄ անդամ, թե՞ չենք լինի, միևնույն է՝ պետք է մնալ անկախ այս տարածաշրջանում, և երկար ժամանակ: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերություններին՝ Խանդանյանը կարևորեց հատկապես Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները:

«Մեր հարաբերությունների դինամիկան շատ լավն է այս երկու երկրների հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի պահպանվեն այս հարաբերությունները: Սրանք մեր հարավի և հյուսիսի դարպասներն են առ աշխարհ: Մենք ունենք շատ գործնական, բաց հարաբերություններ, շատ բարձր ենք գնահատում մեր եվրոպական գործընկերների դիրքորոշումը, որոնք հասկանում են տարածաշրջանի բարդությունը և հարաբերությունը մեր հարևանների հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Խանդանյանը նշեց, որ սա ավելին է, քան կոմունիկացիաների բացման մասին խոսակցություն. «Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք: Ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ, համաշխարհային առևտուր, կապեր, հարթակ՝ տնտեսական, առևտրի, ինչպես նաև մշակութային, քաղաքական համագործակցության համար՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավի միջև»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր