211652_close_icon
views-count1660 դիտում article-date 14:59 28-02-2025

Անտանելի է տեսնել Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը. Նուբար Աֆեյանը դիմել է Փաշինյանին

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանն ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։

«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն»,- հայտարարել է Աֆեյանը։

«Եթե ոչ մենք, ապա՝ ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանում ընթացող դատական ֆարսի դեմ։

Ռուբեն Վարդանյանը բարձրաձայնել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում։

Տեսաուղերձով էր հանդես եկել նաև Ռուբեն Վարդանյանի որդին՝ հայտարարելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։

Նմանատիպ նյութեր