211652_close_icon
views-count4375 դիտում article-date 22:55 28-02-2025

Ոստիկանությունը նոր բացահայտումներ է արել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեության վերաբերյալ․ aravot.am

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փետրվարի 20-ին ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալելուց և ազատ արձակելուց հետո, հաջորդ օրը ոստիկանությունը նոր փաստական տվյալներ է ձեռք բերել նրա՝ պաշտոնավարման տարիներին թույլ տված չարաշահումների վերաբերյալ։

Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 21-ն փաստական տվյալներ են ստացվել, որ Գյումրու նախկին քաղաքապետը 2001 թվականի օգոստոսին առանց ավագանու որոշման, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ Խաչատրյաններին տրամադրել է Հաղթանակի պողոտայի միջնամասում գտնվող պուրակի՝ Սպանդարյան և Պուշկինի փողոցների միջև ընկած 3900 քմ մակերեսով հողատարածքը։

Ոստիկանության կազմած արձանագրության մեջ, «Առավոտի» տեղեկություններով՝ մասնավորապես գրված է․ «Վարդան Կոլյայի Ղուկասյանը՝ որպես Գյումրու քաղաքապետ, իր պաշտոնավարման ընթացքում իշխանական և ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս համայնքի շահերի օգտագործելով, առանց համայնքի ավագանու որոշման, 2001թ. օգոստոսի 26-ին, իր որոշմամբ և 2001թ. դեկտեմբերի 14-ին կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա տարեկան 206.280 դրամ վարձավճարով՝ կանաչապատելու, ժամանակավոր սեզոնային սրճարան և ժամանակավոր բենզալցման կետ տեղադրելու նպատակով 3 տարի ժամկետով Գյումրի քաղաքի բնակիչներ Արսեն Սամսոնի Խաչատրյանին և Կարեն Գառնիկի Խաչատրյանին տրամադրել է համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղթանակի պողոտայի միջնամասում գտնվող պուրակի Սպանդարյան և Պուշկինի փողոցների միջև ընկած 3900 քմ մակերեսով հողատարածքը, որից բենզալցման կետ տեղադրելու նպատակով 372.6 քմ մակերեսով տարածքը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր