211652_close_icon
views-count71858 դիտում article-date 23:23 13-01-2014

Ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ «հյուրընկալվել են» Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատուն. Aravot.am

Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը: Վերջիններս մոտ կես ժամ է այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացնում: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների հետաքրքությունը, այս պահին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության հետ կապ հաստատել չի հաջողվել: Իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 6-րդ վարչության աշխատակիցներից հետ են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության փորձաքրեգիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր մինչև այս պահը գտնվում են Վարդանիկենց տանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր