211652_close_icon

Միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումները Ադրբեջանի նկատմամբ, դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին. Մանե Թանդիլյան

views-count2569 դիտում article-date 12:04 04-03-2025
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթը, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը: Միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ճնշումները Ադրբեջանի նկատմամբ՝ հասկանալով, որ պետք է դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին։ Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»։

 

Նմանատիպ նյութեր