211652_close_icon

Կանանց բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները

views-count817 դիտում article-date 17:07 09-03-2025
Սերբիայում մարտի 9-ին կմեկնարկի բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։

Հայաստանի չորս ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի մինչև 23 տարեկանների կրկնակի չեմպիոն, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

Այսօր նրա մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ռումինացի Կլաուդիա Նեչիտան։

54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչեւայի (Հայաստան) մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ադրբեջանցի Ռահիմովան։

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ան (Հյուսիսային Կորեա) - Բրիտո (Վենեսուելա) զույգի հաղթողի հետ։

 

Նմանատիպ նյութեր