211652_close_icon

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել

views-count697 դիտում article-date 22:27 20-03-2025
Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20-ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի տներ:

Իսրայելը վերսկսել է օդային հարձակումները Գազայի վրա մարտի 18-ից, իսկ ցամաքային գործողությունները՝ մարտի 19-ից՝ փաստացի հրաժարվելով ՀԱՄԱՍ-ի հետ հունվարին հաստատված հրադադարից:

 

Նմանատիպ նյութեր