211652_close_icon

2023 թ. հոկտեմբերից ավելի քան 50 հազար պաղեստինցի է զոհվել

views-count2542 դիտում article-date 16:24 23-03-2025
2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում ռազմական գործողությունների արդյունքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 50 հազարը։

Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 50021-ի, ևս 113274 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում հրապարակված զեկույցում։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը։

 

Նմանատիպ նյութեր