211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30299 դիտում article-date 11:09 25-03-2025
Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչ վարչ Նաիրիի քննչակաբաժին, որետղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, ով մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր