Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են «Nissan X-Terra»-ն, «Acura ILX»-ը, «Chevrolet Malibu»-ն և «Lada»-ն. կա վիրավոր. խցանումը անցնում է 1,5 կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտաքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաորւթյան ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար էլ ստեղծվել է մոտ 1,5 կմ-անոց խցանում:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։