211652_close_icon

Ապրիլի 18-ին մեր դպրոցականների մասնակցությամբ արշավներ են լինելու. ԿԳՄՍ նախարար

views-count808 դիտում article-date 10:56 05-04-2025
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Այդ առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չէ, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։

Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»,- գրել է Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր