211652_close_icon

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ

views-count808 դիտում article-date 21:37 07-04-2025
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN 2025 ցուցահանդեսին, «Օսակա ԷՔՍՊՈ»-ին ՀՀ մասնակցությանը, որը նոր հնարավորություն կստեղծի գործարար կապերի ամրապնդման համար:

ԱԺ փոխխոսնակն ուրախությամբ փաստել է, որ Ճապոնիայում հունիսի մեկին պաշտոնապես կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` վստահություն հայտնելով, որ այն կծառայի ճապոնացի հազարավոր պատանիների վերապատրաստմանն ու նոր շունչ կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում:

Սեկի Յոշիհիրոն կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն տրամադրելու հարցում:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հարցերի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ եւ հանդիպման ավարտին գործընկերոջը հրավիրել Հայաստան:

Նմանատիպ նյութեր