211652_close_icon

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկել է Հվ. Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները

views-count1903 դիտում article-date 19:43 07-04-2025
Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։

 

Նմանատիպ նյութեր