211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել

views-count2992 դիտում article-date 11:40 08-04-2025
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը կաշառքի գործով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, 2 ամսով կալանավորվել է, Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ 

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Նմանատիպ նյութեր