211652_close_icon

Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր․ Գեղամ Մանուկյան․ tert.am

views-count2434 դիտում article-date 21:04 08-04-2025
Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր»։

«Ես հիմա գտնվում եմ Նորավան-Լծեն միջպետական ճանապարհին։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է դրել այս ճանապարհից՝ հպարտանալով, թե շահագործման է հանձնվել։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այս ճանապարհի վրա։ Այստեղ դուք կարող եք տեսնել՝ ճանապարհի այս հատվածն ամբողջությամբ փակ է, քարաթափում է և ամբողջ  ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը։ Գորիս-Կապանը թշնամուն տված Փաշինյանը հիմա հպարտանում է, թե նոր ճանապարհ է կառուցում»,- ասվում է տեսանյութում։

Նմանատիպ նյութեր