211652_close_icon

Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

views-count2080 դիտում article-date 21:26 08-04-2025
Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:

Խորեն Գևորգի Մեջլումյանի կենսագրությունը Ծնվել է 1989թ. հունիսի 05-ին, Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն II-IV.2025թ․ ` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ, 2023-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,

2021-2023թթ.` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2015-2021թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ,

2010-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

Կրթություն 2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2016թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։ Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Նմանատիպ նյութեր