211652_close_icon

Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհների վերանորոգման ժամանակ նախազգուշացնող նշանները կարճ են ու բավարար չեն. Խաչատուր Սուքիասյան

views-count2806 դիտում article-date 13:28 09-04-2025
Շատ կարևոր է՝ պիտի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ կարգավորել եք վթարավտանգ ճանապարհները, ինչքան են նվազել պատահարները, որ հասկանանք՝ եթե ՀՀ-ում բոլոր վթարավտանգ ճանապարհները վերափոխենք ինչ աստիճանից կնվազի վթարները և զոհերի ինչ աստիճանի նվազած թիվ կունենաք:

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին:

Պատգամավորն ընդգծեց, որ այս վերլուծությունը պետք է արվի ոստիկանության հետ համատեղ: «Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհներին մի տեղ վերանորոգում է գնում, միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, բայց նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են, նույնը և՛ բենզալցակայաններում, և՛ գազալցականներում. միանգամից մայրուղու վրայից գնում է աջ:

Արտասահմանում այդպես չէ, մի քանի հարյուր մետրի վրա նախ զգուշացնում է, նոր ճանապարհներ գծում եք, բայց չենք գծում, որ նա, ով պետք է գնա այս կամ այն բենզալցակայան, խանութ, ե՞րբ նա պետք է գնա աջ. միանգամից հենց ճանապարհի վրա է, պետք է մի քանի հարյուր մետր հնարավորություն տաք, որ նա ընդհանուր մայրուղուց շեղվի, այդ շեղումները ես չեմ տեսնում»,- նկատեց Սուքիասյանը:

Նա նաև նշեց, որ ճանապարհների վերանորոգման հատվածների նշանները ևս բավարար չեն:

Պետք է շատ ավելի շուտ զգուշացված լինես, պետք է հասկանանք, այնտեղ որտեղ զգուշացված չէ ինչքան վթար ենք ունեցել, զոհեր և վիրավորներ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր