2247 դիտում
20:44 19-02-2020
Մյունխենյան բանավեճին պետք էր պատրաստվել բարձր մակարդակով, այնինչ տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/02/19/suqiasyan/3214953?fbclid=IwAR2USMmMPCJ5MYkU1-61ejZYkFmibfXZtiTXBOo1TQvx-RGnQ9MAX53TD8c]Tert.am[/url]-ը գրում է.
Նման ֆորմատով առաջին հանդիպմանը պետք էր պատրաստվել բարձր պիլոտաժի մակարդակով, այնինչ իրականում տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/19/suqiasyan/3214953?fbclid=IwAR2USMmMPCJ5MYkU1-61ejZYkFmibfXZtiTXBOo1TQvx-RGnQ9MAX53TD8c]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը և բանավեճին:
«Ալիևը եկել էր հնչեցնելու թեզեր, որոնք աղերս ունեն ոչ թե բանակցային գործընթացի, այլ այն տեքստի հետ, որը նա մատուցում է իր ներքին լսարանին: Նույն մոտեցումը նա ստիպեց, որ նաև Փաշինյանը կիրառի, այնինչ տվյալ հարթակը շատ ավելի բարենպաստ էր ընկալելի և հասկանալի լինելու համար միջազգայինն ուժային կենտրոններին, ովքեր միջնորդական գործունեություն են իրականացնում: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական նյուանսները հանելուկ են, և Փաշինյանը կամ Ալիևը դա պետք է բացահայտեին»,- ասաց նա:
Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հիմնական վրիպումն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա միջազգային հանրությունից ակնկալում է խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/19/suqiasyan/3214953?fbclid=IwAR2USMmMPCJ5MYkU1-61ejZYkFmibfXZtiTXBOo1TQvx-RGnQ9MAX53TD8c]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6125 դիտում
22:32 31-05-2022
Ալիևն է Փաշինյանին թելադրում, որ Հայաստանը չպիտի վերազինվի ու ԳՇ պետ չպիտի ունենա․ Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1655 դիտում
17:12 17-04-2021
ԵՍ ՀՀԿ-ին ընդդիմություն չեմ համարում, մի ունեզրկված հանրապետական տեսե՞լ եք. Մանուկ Սուքիասյան. Hraparak.am
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան