211652_close_icon

Ռուսական ավիաընկերությունը նոր չվերթներ է գործարկում դեպի Հայաստան

views-count3010 դիտում article-date 23:19 09-04-2025
Ռուսական Азимут ավիաընկերությունը սկսել է դեպի Երևան լրացուցիչ չվերթի տոմսերի վաճառքը։

Միներալնիե Վոդի-Երևան-Միներալնիե Վոդի լրացուցիչ չվերթը կիրականացվի ըստ 2025 թվականի հունիսի 7-ից հոկտեմբերի 18-ը նախատեսված չվացուցակի.

Մեկնում Միներալնիե Վոդիից շաբաթ օրերին՝ 21:25-ին, վայրէջք Երևան՝ 23:40-ին:

Մեկնում Երևանից կիրակի օրերին՝ 00:30-ին, վայրէջք Միներալնիե Վոդիում՝ 00:45-ին:

Միներալնիե Վոդիից թռիչքները մատչելի են սկսած 94 եվրոյից, Երևանից՝ սկսած 58 եվրոյից, լրացուցիչ տուրք է գանձվում։

 

Նմանատիպ նյութեր