211652_close_icon

Խնածախում այսօր գիշերը կրկին կրակnցներ են լսվել. գյուղացիներն անհանգստացած են. վարչական ղեկավար

views-count817 դիտում article-date 11:39 10-04-2025
Գյուղի ուղղությամբ այսօր գիշեր կրակոցներ են լսվել, տեղացիները լսել են դրանց ձայները, Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ կրակոցները լինում են մի քանի րոպե, հետո դադար են տալիս ու նորից սկսում:  

«Վերջին անգամը համարենք այսօրը, գիշերն ենք կրակոցի ձայներ լսել: Մի խոսքով, մարտի 20-ից մինչև օրս կա, էլի:

Ինտենսիվ կրակոցներ չեն, հեռու դիրքերից մի տասն անգամ կրակոցներ ենք լսում»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով տեղացիների տրամադրությանը՝ նա նշեց.  «Նորմալ է, բայց անհանգստություն կա մեջները, որ այսքան երկար ժամանակ կրակոցներ չեն եղել, բայց հիմա կա, դրա համար են մտահոգ, քանի որ հիմա  գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին խորհրդարանում  հայտնել էր, որ սահմանի երկայնքով կրակոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն:

Նմանատիպ նյութեր