211652_close_icon

Խնածախում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են հնչել. բնակիչները առավոտյան պարզել են, որ տանիքներ են վնասվել. News.am

views-count793 դիտում article-date 12:03 27-03-2025
Գիշերը երկու անգամ կրակոցներ են եղել Խնածախում: News.am-ի թղթակից Գայանե Ալեքսանյանը եղել է Խնածախում, որտեղ ֆիքսել է կրակոցները: Դրանք լսելի են եղել 10:22-ին եւ 12:15-ին: Գիշերվա ընթացքում այլ
կրակոցներ չեն հնչել:

Առավոտյան պարզվել է, որ երկու տան տանիք է վնասվել գիշերվա կրակոցներից: Տան անդամները գիշերը լսել են աղմուկը, իսկ առավոտյան ստուգել եւ տեսել են, որ տանիքը ծակվել է:     

Խնածախի բնակիչները գրեթե ամբողջ գիշեր արթուն են անցկացնում, վախենալով որևէ վատ զարգացումից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր