211652_close_icon

Իր գործին գիտակ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ

views-count17414 դիտում article-date 19:02 11-04-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արթուր Մնոյանը։

Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը

Ծնվել է 1993թ. հունվարի 26-ին, Ախուրյանի շրջան, Հացիկ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ,

2020-2023թթ.` Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,

2017-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
X-XI.2014թ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ,

2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ:

Կրթություն

2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր