Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Մեղրի-Կապան ավտոճանապարհին իրանցի վարորդը «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Յուսաֆ Լ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Յուսաֆ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Փրկարարները վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են բեռնատարը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, վաշտի հրամանատար Համիկ Գալստյանի և դասակի հրամանատար Սարմեն Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։