211652_close_icon

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

views-count961 դիտում article-date 22:03 12-04-2025
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում։

Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում։

Նա վաստակել է 14,466 միավոր՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում վաստակել է 14,033 միավոր։

Նմանատիպ նյութեր