211652_close_icon

Երևանում դանակահարության հետևանքով «մարմնի բազմակի վնասվածքներով» ախտորոշմամբ, ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ․ ոստիկանները ճշտում են դեպքի հանգամանքները

views-count6445 դիտում article-date 22:22 14-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած քաղաքացու են տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Արա Շ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով «մարմնի բազմակի վնասվածքներով» ախտորոշմամբ ծանր առողջական վիճակով։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր