211652_close_icon
views-count3200 դիտում article-date 14:36 30-01-2023

Ավտովթար Երևանում․ բախվել են Lexus-ն ու Renault-ն․ ուկրաինացի 8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Բաբկեն Մ․-ի վարած Lexus մակնիշի և 25-ամյա Հարություն Դ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր՝ Ուկրաինայի քաղաքացի 8-ամյա Մ․ Կոնդրատենկոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Գ․ Ծառուկյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր