211652_close_icon

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա գործընկերությանն առնչվող հարցեր

views-count1630 դիտում article-date 18:09 15-04-2025
Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը:

 

Նմանատիպ նյութեր