Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Շնորհավորական ուղերձ Ոստիկանության օրվա կապակցությամբ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հարգելի ծառայողներ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմին̀ շարքայինից մինչեւ գեներալ:
Այս օրը ևս մեկ առիթ է բարձր գնահատելու ձեր նվիրումն ու անխոնջ ծառայությունը՝ հանուն մեր քաղաքացիների, երկրի ներքին անվտանգության և իրավունքի գերակայության։
Այս կարևոր օրը խորին երախտագիտությամբ ենք արժևորում ձեր ամենօրյա նվիրումը, ձեր հավատարմությունը՝ ծառայությանը, պետությանը և ժողովրդին։
Դուք մեր պետության անվտանգության, հասարակական կարգի և օրենքի պահպանման առաջնային հիմնասյուներից եք՝ ձեր անձնվեր ու պատասխանատու առաքելությամբ։
Ձեր ծառայությունը այն հենքն է, որի վրա ամրանում է հանրային վստահությունը և քաղաքացու անվտանգությունը։ Ամենօրյա ձերծառայությունը մարտահրավեր է, բայց դուք այն դիմավորում եք ուժով, արժանապատվությամբ և ծառայողական բարձր գիտակցությամբ։
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մետրոպոլիտենի բաժնի ոստիկաններին՝ ձեր ամենօրյա աչալուրջ ու պատասխանատու ծառայության շնորհիվ ապահովում եք մեր ուղևորների անվտանգությունն ու մետրոպոլիտենի կարգ ու կանոնը։
Այսօր մեր խոնարհումը նաև հայրենիքի պաշտպանության համար և ծառայողական պարտքը կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։Նրանց ընտանիքներին փոխանցում ենք մեր խորին հարգանքը, զորակցությունն ու ցավակցությունը։
Սիրելի ոստիկաններ, մեր երկրի ներքին անվտանգության երաշխավորնե՛ր,անփորձանք ծառայություն ձեզ ձեր բարդ եւ դժվարին աշխատանքում...
Իմ և մետրոպոլիտենի անձնակազմի անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ, սիրելի՛ ոստիկաններ
Պատիվ ունեմ
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան