211652_close_icon

Մայիսին PKK-ն ինքնալուծարվելու է. Türkiye Gazetesi

views-count826 դիտում article-date 22:37 16-04-2025
Թուրքական «Türkiye gazetesi» թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) առաջիկայում ինքնալուծարվելու է:
Մասնավորապես ասվում է, որ նման որոշում կայացվելու է կուսակցության՝ մայիսին գումարվելիք ժողովում:

«Նախատեսվում է, որ ՔԲԿ-ն ինքնալուծարման համագումարը կանցկացնի մայիսի սկզբին և կազմակերպության զինաթափման գործընթացը կավարտի մինչև հունիսի վերջ»:

Հիշեցնենք, որ ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին զինաթափման և ինքնալուծարման կոչով դիմել էր կուսակիցներին՝ նշելով, որ այժմ դիվանագիտության ժամանակն է: 

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր