211652_close_icon

Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

views-count2446 դիտում article-date 18:27 18-04-2025
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։

Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթողական ծրագրերը մեր պետության հանդեպ, որոնք կանխելի են խելացի ու կազմակերպված աշխատանքի դեպքում միայն»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր