211652_close_icon

Հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

views-count2143 դիտում article-date 18:59 24-04-2025
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Դավիթ Հովսեփյանը, մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը:

Նշենք, որ առաջնության առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ):

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին:

 

Նմանատիպ նյութեր