211652_close_icon

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Էստոնիա

views-count2125 դիտում article-date 23:24 27-04-2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Էստոնիայի Հանրապետություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է եկեղեցում և ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում դրված խաչքարի մոտ:

Մատուցվել է եկեղեցական կարգ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը:

Վաղը սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

 

Նմանատիպ նյութեր