Չեմ կարող հնչեցնել այն խոսքերը, որը ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, բայց հեռախոսով վերջինիս կանչել եմ հանդիպման. Արթուր Չախոյան
«Այս իշխանության հերթական թալանի նյութը հրապարակել եմ ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ»,-Նոր Նորքի վարչական շրջանի շենքի դիմաց հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չախոյանը։
Նա հայտնեց, որ ավագանու ՔՊ-ական կուսակցության ցուցակի անդամին պատկանող ընկերությունը՝ «ԼիլիանԱրմ» ՍՊ-ն է իրականացրել թիվ 105 մանկապարտեզի անորակ կառուցումը, որտեղից իրենք ռեպորտաժ էին հրապարակել։
Չախոյանը նշեց, որ մանկապարտեզի կառուցման պայմանագրի արժեքը շուրջ 300 մլն դրամ է։
Ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ ասաց, թե հարց է, թե այդ ընկերությանն են միլիոնները հատկացրել, թե իրենք իրենց։
«Հրապարակումից հետո վարչական շրջանի ղեկավարը զանգահարում է ինձ, սպառնում և հայհոյանքներ է հնչեցնում իմ հասցեին»,-հայտարարեց Չախոյանը։
Նա նշեց, որ չի կարող հնչեցնել այն խոսքերը, որը ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, բայց հեռախոսով վերջինիս կանչել է հանդիպման։
Մեսրոպ Մանուկյանը և Արթուր Չախոյանը մտան թաղապետարանի շենք, որպեսզի հանդիպեն վարչական շրջանի ղեկավարին, որտեղ իրենց հայտնեցին, որ Տիգրան Տեր-Մարգարյան տեղում չէ, քաղաքապետարանում է։
Մեսրոպ Մանուկյանն ասաց, թե քաղաքապետարանից էլ հայտնում են, որ այնտեղ էլ չէ։
«Տիգրան Ավինյան, այս փնտու պահելաձևը, ով հիմա մռթներին և դեմքին թափելը առարկայական կտեսնի որն է, եթե այս մարդը մնաց և պաշտոնավարեց, ապա հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք՝ ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը միասին»,- ասաց ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը, նշելով որ վարչական շրջանի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։
Դրանից հետո Արթուր Չախոյանը և Մեսրոպ Մանուկյանը կաթնային յոգուրտ թափեցին վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։